Tuesday, November 22, 2011

«Ալ-Արաբիա». Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավերը մտան սիրիական ջրեր

Tert.am. 22-11-2011- Ռուսաստանի ռազմածովային ուժերի 3 նավեր մտել են Սիրիայի տարածքային ջրեր Տարտուս նավահանգստի շրջանում: Այս մասին հաղորդում է «Ալ-Արաբիա» հեռուստակայանը:
Հիշեցնենք, որ` դեռ նախորդ շաբաթ սիրիական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Սիրիայի ափերի մոտ կտեղակայվեն ՌԴ ռազմածովային ուժերի ռազմանավերը: Եվ սիրիական գործակալությունների պնդմամբ` այդ քայլը հստակ արտահայտում է Մոսկվայի դիրքորոշումը, որով Մոսկվան մտադիր է թույլ չտալ, որ Սիրիայում առկա լարված քաղաքական իրադրության պայմաններում Արևմուտքը «կարմիր գծից» այն կողմ անցնի:

No comments: