Tuesday, November 22, 2011

Կանադան հետեւել է ԱՄՆ-ի օրինակին եւ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ ձեռնարկել

News.am. 22-11-2011- ԱՄՆ-ից հետո Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ ձեռնարկելու մասին հայտարարել է նաեւ Կանադան: Ըստ Կանադայի արտգործնախարար Ջոն Բերդի` պատժամիջոցները Իրանի իշխանությունների հետ ֆինանսական գործարքների մեջ մտնելու լիակատար արգելք են նախատեսում:
Ընդլայնվել է նաեւ Իրան մատակարարելն արգելված ապրանքների ցանկը, նոր անուններով կհամալրվի այն անձանց ցանկը, ում մուտքը Կանադա արգելվում է, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ Բերդի` ԱԷՄԳ-ի նոր զեկույցն ապացուցում է, որ «Թեհրանի վարչակարգը առավել լուրջ սպառնալիք է ամբողջ աշխարհի եւ անվտանգության համար»:
ԱԳՆ-ում բացատրել են, որ նոր պատժամիջոցները մինչեւ նոյեմբերի 20-ը կնքված նավթային ու գազային ծառայությունների եւ ապրանքների մատակարարման մասին պայմանագրերին չեն վերաբերում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը Իրանի նավթաքիմիական հատվածի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին էր հայտարարել:

No comments: