Wednesday, November 30, 2011

Գարեգին Երկրորդն ու Փաշազադեն պայմանավորվել են հանդիպել մարտական գործողությունների գոտում

Tert.am. 29-11-2011- Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն պայմանավորվել են հանդիպել մարտական գործողությունների գոտում։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, ասել է Կովկասի մուսուլմանների վարչության փոխնախագահ հաջի Սաբիր Գասանլին։
Գասանլին նշել է, որ հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Երևանում Գարեգին Երկրորդի և Փաշազադեի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում։

No comments: