Saturday, November 12, 2011

Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականի գերմանացի մարզիչն ասել է, թե ինքն ամենուր ասում է, որ հայերը «օկուպացրել են» «ադրբեջանական հողերը»

Tert.am. 12-11-2011- Ֆուտբոլի Ադրբեջանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, գերմանացի Բերտի Ֆոգտսը հայտարարել է, թե ինքն ամենուր ասում է, որ հայերը «օկուպացրել են» «ադրբեջանական հողերը»։
«Անկասկած, ես գիտեմ, որ Հայաստանը զավթել է ադրբեջանական հողերը։ Դա ոչ միայն ես գիտեմ, այլև Գերմանիայի դեսպանը։ Ես այդ մասին հայտարարում եմ ամենուր՝ որտեղ որ լինում եմ»,– ադրբեջանական Vesti.az կայքի հաղորդմամբ՝ ասել է մարզիչը։

No comments: