Wednesday, November 2, 2011

Թուրքիան կարող է դերակատարություն ունենալ ԼՂ հարցի կարգավորման գործընթացում. Լամբերտո Զանիեր

Tert.am. 2-11-2011- Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի ոչ թե ԵԱՀԿ–ի կամ որևէ այլ կառույցի միջոցով, այլ կողմերի միջև ձեռք բերվելիք համաձայնությամբ։ Այս մասին թուրքական «Զաման» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը։
«Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն այն դեպքում, եթե կողմերն իրոք ցանկանան դա։ Ձիուն կարելի է մոտեցնել ջրին, սակայն ստիպել նրան խմել, ոչ»,– ասել է Զանիերը՝ ընդգծելով, որ հակառակ այն բանին, որ Թուրքիան պաշտոնապես չի մասնակցում բանակցային գործընթացին, ամեն դեպքում, կարող է կարևոր դերակատարություն ունենալ խնդրի կարգավորման գործում։
«Մենք չենք մոնոպոլացրել այդ հարցը։ Բնականաբար, Թուրքիան, որը երկու երկրների հարևանն է, կարող է քաղաքականապես աջակցել գործընթացին։ Թուրքիան կարող է կողմերի միջև երկխոսության ձևավորման համար պայմաններ նախապատրաստել»,– ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը։

No comments: