Wednesday, November 2, 2011

Սաուդյան Արաբիայի թագավորը Իրանի նախագահին հրավիրել է միասին հաջ կատարել Մեքքայում

News.am. 2-11-2011- Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլան Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին հրավիրել է Մեքքա` միասին հաջ կատարելու, հաղորդում է The Daily Star-ը:
Իրանի առաջնորդն արդեն ընդունել է հրավերը եւ հաջորդ շաբաթվա սկզբին կմեկնի Սաուդյան Արաբիա:
Իրանի նախագահի լրատվամիջոցների գծով խորհրդական Ալի Աքբար Ջավանֆեքրը հայտարարել է, որ նախկինում նման բան չի եղել: Նրա խոսքով, այդ առնչությամբ, Ահմադինեժադի այցելությունը «կարեւոր առանցք կդառնա երկու երկրների հարաբերություններում»:
Ահմադինեժադի Մեքքա այցելելու հրավերին նախորդել էր մեծ սկանդալ` կապված ամերիկյան հատուկ ծառայությունների տարածած լուրի հետ, ըստ որի Իրանն իբր պատրաստվում էր սպանել Վաշինգթոնում Սաուդյան Արաբիայի դեսպան Ադել ալ-Ջուբեյրային:
Սա կտրուկ սառեցրել էր երկու երմրների հարաբերությունները, ընդ որում եւ Իրանը եւ Սաուդյան Արաբիան հայտարարել էին, որ պատրաստվում են բողոքել միմյանցից ՄԱԿ-ում. Էր-Ռիադը` մահափորձ պատրաստելու համար, իսկ Թեհրանը` զրպարտության:
Մինչ այդ Իրանի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերությունները նույնպես շատ լավ չէին, քանի որ Սաուդիան Արաբիան մասնակցել էր Բահրեյնում շիաների ապստամբությունը ճնշելու գործին:

No comments: