Tuesday, November 29, 2011

Իրանը հերքում է Սպահանի պայթյունի լուրը

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական իշխանությունները հերքել են Սպահան քաղաքի մոտ պայթյունի մասին տեղեկատվությունը։ Սպահանի փոխնահանգապետ Մոհամեդ Մեհթի Իսմայիլին հայտարարել է, որ իրենք չեն ստացել պայթյունի վերաբերյալ որևէ հաղորդագրություն։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան մի շարք արևմտյան և իրանական լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել, թե Սպահանի մոտ պայթյուն է տեղի ունեցել։ Նրանք շտապել էին այդ պայթյունը շաղկապել քաղաքում ուրանի հարստացման գործարանի գոյության հետ։

No comments: