Thursday, November 3, 2011

Լոնդոնի դատարանը որոշեց Ասանժին արտահանձնել Շվեդիային

Tert.am. 2-11-2011- WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին Մեծ Բրիտանիան կարտահանձնի Շվեդիային, որտեղ նրան քրեական հետապնդում է սպառնում։
Ինչպես հաղորդում է ռուսական Rbc.ru կայքը, Լոնդոնի դատարանը մերժել է Ասանժի բողոքը և չի համաձայնել Ասանժի փաստաբանների ներկայացրած այն փաստարկների հետ, թե արտահանձնումը քաղաքական շարժառիթներ է հետապնդում։
Ինքը՝ Ասանժը, վստահեցնում է, որ այդ քրգործը կազմակերպվել է իր հակառակորդների կողմից, որոնք ցանկանում են կանգնեցնել իրենց համար «ոչ ձեռնտու փաստաթղթերի հրապարակումը»։
Շվեդիայում Ասանժը մեղադրվում է երկու կանանց բռնաբարության մեջ։
Ասանժի փաստաբանները մտավախություն ունեն, որ շվեդական դատարանում հաղթանակ տանելուց հետո էլ Ասանժին կարող են ԱՄՆ–ին արտահանձնել, որտեղ նրան մահապատիժ է սպառնում՝ կառավարական գաղտնի փաստաթղթեր հրապարակելու համար։
Նոյեմբերի վերջին WikiLeaks–ը սկսեց ԱՄՆ պետքարտուղարությանը պատկանող 250 000 գաղտնի փաստաթղթերի հրապարակումը։

No comments: