Tuesday, November 22, 2011

Հայաստանը պետք է դիվանագիտական խողովակներով բարձրացնի ջավախահայության հարցը. Փոստանջյան

Tert.am. 21-11-2011- ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները համարժեք քայլեր չեն ձեռնարկում Ջավախքում տիրող իրավիճակը շտկելու համար։ «Կան մի շարք միջազգային փաստաթղթեր, որոնց չի միացել Վրաստանը: Չմիանալու պատճառներից մեկն այն է, որ ինքը բազմազգ պետություն է և միանալով նման փաստաթղթերին՝ նա պետք է կրի որոշակի պարտականություններ»,- նշեց պատգամավորը՝ հիշեցնելով, որ ջավախահայությունը բնիկ հայ ժողովուրդ է և որպես բնիկ ժողովուրդ պետք է օգտվի որոշակի իրավունքներից։
«Մինչդեռ մենք հասկանում ենք՝ լեզվի խնդիրը այսօր առաջնային է, և այնտեղ մեր հայրենակիցները չեն կարողանում նաև ուսում ստանալ մեր մայրենի լեզվով: Խոսքը նաև բարձրագույն կրթության մասին է: Իսկ այդ խարտիային միանալով՝ Վրաստանի իշխանությունները պարտավոր են տրամադրել որոշակի կարգավիճակ. խոսքը լեզվի կագավիճակի մասին է: Հայաստանը պետք է այս հարցերը բազմիցս բարձրացնի տարբեր միջազգային ատյաններում, նաև՝ իր դիվանագիտական խողովակներում, որը չի արվում: Ես կասեի՝ դա անբավարար է արվում»,- նշեց պատգամավորը:

No comments: