Tert.am. 12-11-2011- Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովն ավստրիական Der Standard պարբերականի հետ զրույցում ասել է, թե ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը դեռևս որևէ հաջողության չի հասել։«Փոխզիջումային լուծումը, որին հնարավոր է՝ գնա Ադրբեջանը ԼՂ հակամարտության կարգավորման գործում, չի ենթադրում որևէ տարածքի վերադարձ Հայաստանին։ Փոխզիզում կարող է լինել երկու համայնքների համատեղ գոյակցությունը»,–ասել նա։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական 1news.az կայքը, Ազիմովը հավելել է, որ չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը հակամարտության քաղաքական կարգավորման կողմնակիցն է, այդուհանդերձ, ամրապնդում է իր ռազմական ներուժը։ Նա ասել է, թե Ադրբեջանը, օգտագործելով բոլոր քաղաքական միջոցները, ձգտում է վերականգնել իր տարածքային ամբողջականությունը՝ միջազգային իրավական սկզբունքների հիման վրա։
Ադրբեջանի փոխարտգործնախարարը հավելել է, որ հակամարտության ձգձգումը կարող է անբարենպաստ հետևանքներ ունենալ ոչ միայն Ադրբեջանի և Հարավային Կովկասի համար, այլև ողջ Եվրոպայի համար։ Նրա խոսքով՝ հակամարտությունը լուրջ վտանգ կարող է ներկայացնել Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը էներգետիկ ոլորտում կարևոր խաղորդ է։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment