Saturday, November 12, 2011

ԱՄՆ-ը Իրանին դիմակայելու համար զենք է տրամադրում իր դաշնակիցներին

Diplomat.am. 12-11-2011- Ինչպես հայտնում է Wall Street Journal-ը, Բարաք Օբամայի կառավարությունը ծրագրում է Պարսից ծոցի իր առանցքային դաշնակիցներին տրամադրել մի քանի հազար հակաբունկերային կատարելագործված ռումբեր և այլ տեսակի զինատեսակներ:
Այս մտադրությունը, ըստ ամսագրի, ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանում հակաիրանյան կոալիցիայի ստեղծման ակտիվ ջանքերի մի մասն է:
Համաձայն ամսագրի տեղեկությունների, ԱՄՆ վարչակարգը Արաբական Միացյալ Էմիրություններին պատրաստվում է փոխանցել շուրջ 4.9 հազար բարձ ճշգրտությամբ ավիացիոն ռումբեր:
ԱՄՆ-ը Իրանի վրա ճնշումը բարձրացնելու նպատակով փորձում է նաև ընդլայնել Արաբական ծովածոցի վեց երկրների (Սաուդյան Արաբյա, Քուվեյթ,Բահրեյն,Կատար, ՄԱԷ և Օման) հետ ռազմատնտեսական կապերը:
Միաժամանակ փորձ է արվում տարածաշրջանում ստեղծել հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք կպայքարեն Իրանի փոքր և միջին հեռահարության հռթիռների դեմ:

No comments: