News.am. 12-11-2011- ԱՄՆ-ն Իրանից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) զեկույցի պատասխանն է ակնկալում: Այս մասին Հոնոլուլուի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համաժողովի շրջանակներում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
«Մենք սպասում ենք, որ մոտ օրերս Իրանը կպատասխանի այդ զեկույցում բարձրացված լուրջ հարցերին», - ԱՄՆ պետքարտուղարի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին ԱԷՄԳ-ը զեկույց էր ներկայացրել, որում նշված էր, որ Իրանը ատոմային զենք ստեղծելու փորձարկումներ է իրականացնում:
ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան հայտարարել էին Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման անհրաժեշտության մասին: Ռուսաստանն առաջարկել էր պայմաններ ստեղծել «վեցյակի» (Ռուսաստան, ՉԺՀ, ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) եւ Իրանի միջեւ բանակցությունների վերսկսման համար:
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը ասել էր, որ զեկույցի եզրահանգումներն անհիմն են:
Նախորդ շաբաթ իսրայելական եւ արեւմտյան լրատվամիջոցները գրել էին, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իբրեւ թե փորձել է ստանալ նախարարների մեծամասնության համաձայնությունը Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար: Նոյեմբերի 4-ին Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հայտարարել էր, որ հրեական պետությունը առավել հակված է իրանական խնդրի ռազմական եղանակով լուծմանը, քան դրա դիվանագիտական տարբերակին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment