Մինչ Լևոն Տեր-Պետրոսյանը գարնանն իր կողմնակիցներին հավաստիացնում էր, թե քաղաքական շախմատ է խաղում Սերժ Սարգսյանի հետ /ամռանը նրա բանակցորդները հայտարարեցին, որ խաղի ընթացքում հակառակորդը նենգաբար հարվածում է սեղանի տակից/, իսկ աշնան վերջին անուղղակի արձանագրեց, որ պարտվել է այս խաղում ու հայտարարեց, թե պատրաստվում է հաջորդ պարտիային /հերթական խորհրդարանական ընտրություններին/, Սերժ Սարգսյանը շախմատային նախահարձակ քայլեր է անում ոչ թե նրա, այլ Քոչարյանի հետ պարտիայում:
Անհամոզիչ բացատրություններով հրաժարականներ սկսեցին ներկոալիցիոն լարվածությունների աճի ֆոնին: Նախ պաշտոնը լքեց նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, ով երկար ժամանակ փափագում էր նստել վարչապետի աթոռին` դրանով իսկ դառնալով Տիգրան Սարգսյանի աչքի փուշերից մեկը: Վարչապետի աթոռին հավակնելու համար նա մի դաս էր քաղել Տիգրան Սարգսյանի հաջողության պատմությունից /success story/. այն է` վարչապետ դառնալու համար ոչ միայն պետք է վայելել Սերժ Սարգսյանի վստահությունը, այլև առնվազն ընդունելի լինել Ռոբերտ Քոչարյանի և իշխանության բոլոր թևերի համար: Իսկ քոչարյանական վստահության ստեղծման խողովակ կարող էր ստեղծել իր ընտանիքի /կալուգացի մեծահարուստ եղբոր/ քավորությունը Քոչարյանի թիմակիցներ համարվող և միմյանց խնամիացած Հովիկ Աբրահամյան-Գագիկ Ծառուկյան գործիչների զավակներին:
Ոչ պատահականորեն, առաջինը նույնպես իրեն առավելապես պատկերացնում էր գործադիրի ղեկին /Տիգրան Սարգսյանի ևս մեկ աչքի փուշ/, իսկ երկրրորդը` թե իբրև խոշոր տնտեսավարող, թե իբրև Աբրահամյանի խնամի, թե իբրև Քոչարյանի հանդեպ առնվազն լոյալ գործիչ, անձամ կամ իր կուսակցության միջոցով ուղղակի կամ անուղղակի պարբերաբար դժգոհություն էր հայտնում կառավարության վարած քաղաքականությունից:
Քոչարյանի վերադարձի մասին ակտիվացած խոսակցությունների ֆոնին վերոնշյալ ազդեցիկ քաղաքական ֆիգուրների /Աբրահամյան-Ծառուկյան+Կարեն Կարապետյան/ հանդեպ եթե ոչ անվստահություն, ապա կասկածներ էին ծագել Սերժ Սարգսյանի ու նրա նեղ շրջապատի մոտ, որ վճռական պահին նրանք կարող են փոխել նավը: Ըստ որում, խոսքը վերաբերում է թե ֆինանսական, թե վարչական, թե լրատվական, թե քաղաքական էական ռեսուրսներ ունեցող ֆիգուրների:
Եթե անգամ անազնիվ են նրանց քոչարյանամետության մեջ մեղադրանքները /հաճախ դժվար է ասել, մամուլում կամ այլ կերպ հայտնվող կասկածները սոսկ լրագրողներինը կամ վերլուծաբաններինն են, թե նրանց միջոցով փոխանցվում են Սերժ Սարգսյանի ու նրա մերձավոր շրջապատի մտահոգությունները/, այդ թիմը Տիգրան Սարգսյանի կողմից հաստատապես հակավարչապետական էր գնահատվում: Իսկ նման իրավիճակը իշխանութան թիմում, համաձայնենք, անկայունության աղբյուր է: Եւ եթե անգամ նրանց հակավարչապետության հիմքում քոչարյանամետությունն չէ, այլ անձնական ամբիցիաները, այդուհանդերձ դրանք կարող էին փայլուն օգտագործվել վերադարձի ակնարկ արած Քոչարյանի կողմից:
Եթե տարբեր հնարքներով հաջողվեց փետրվարի 17-ին Գագիկ Ծառուկյանին ստորագրել տալ կոալիցիոն հուշագիրը /ներիշխանական անվստահության հաղթահարման առաջին փուլ/, իսկ Հովիկ Աբրահամյանն էլ նախորդ տարվա վերջից սկսած բազմիցս հայտարարեց, որ հաջորդ ընտրություններում ամեն ինչ անելու է Սերժ Սարգսյանի հաղթանակի համար, միևնույն է, անկայունության աղբյուրը իշխանության ներսում չվերացավ: Այդպես կարող էին լավագույն դեպքում փարատվել Սերժ Սարգսյանի կասկածները նրանց հավատարմության մասով: Բայց ինքնին այդ ազդեցիկ թեւի հակավարչապետականությունը ուղղված էր ոչ միայն Տիգրան Սարգսյանի, այլև անուղղակի` Սերժ Սարգսյանի ապագա պլանների /վերընտրություն/ դեմ:
Երևանի նորանշանակ քաղաքապատ Կարեն Կարապետյանի անձը, ով Ռոբերտ Քոչարյանի համագյուղացին է, ու նրա` հաջորդ վարչապետ նշանակվելու շուրջ շրջանառվող խոսակցությունները էլ ավելի մեծացրին իշխանության ներսում անկայունության ռիսկերը` ի դեմս հակավարչապետական տրամադրությունների ավելացման, հատկապես երբ քաղաքապետի բազմաթիվ ոչ ժողովրդահաճ քայլեր /բացօթյա առեւտրի արգելում, կրպակների ապամոնտաժում, մետրոյի գնի թանկացում/, վարչապետի կողմից ընկալվեցին որպես սոցիալական լարվածությունը և դժգոհությունը մեծացնող քայլեր:
Հասկանալի է, որ նման մեծ ներքին անկայունության ռիսկեր ունեցող թիմով հերթական ընտրությունների գնալը` նոր շախմատային պարտիա խաղալը ոչ միայն հաջորդ խաղին պատրաստվող Տեր-Պետրոսյանի ու այլ ընդդիմադիր թեկնածուների, այլև վերադարձի ակնարկ արած Ռոբերտ Քոչարյանի հետ, արդեն իսկ խնդրահարույց է:
Եւ ահա օրերս Սերժ Սարգսյանը փորձեց լուծել մի քանի խնդիր միաժամանակ.
Գագիկ Ծառուկյանը հրապարակավ հայտարարեց, որ տեր է փետրվարի 17-ի կոալիցիոն հուշագրի պարտավորություններին /2013թ-ին պաշտպանել Սերժ Սարգսյանին եւ մնալ կոալիցիոն պարտավորությունների մեջ խորհրդարանական ընտրություններից առաջ եւ հետո, պայքարել ոչ թե ՀՀԿ, այլ «ազատ տեղերի» համար, ինչը պատրաստվում է անելու նաեւ ՀՀԿ-ն/: Եւ որքան էլ Գալուստ Սահակյանը ներկայացնի, թե անցած օրերին Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ընթացքում քննարկվել են բացառապես բյուջեի, օրենսդրական նախաձեռնությունների հարցեր, այդ հանդիպման առանցքը եղել է գալիք ընտրություններին ընդառաջ ու առ իր թեկնածությունը կողմոնորշվելը` կամ դեպի Սերժ Սարգսյանը, կամ դեպի անհայտություն…
Քաղաքապետ Կարեն Կարապետյանը բոլորի համար անակնկալ հրաժարական ներկայացրեց և առանց հապաղելու մեկնեց Մոսկվա, ինչպես և քաղաքական դաշտից միանգամից անհայտացավ նախագահի աշխատակազմի պաշտոնից հրաժարված մյուս Կարեն Կարապետյանը: Այսօր արդեն առավել քան հավանական է թվում այն վարկածը, որ քաղաքապետ Կարապետյանին առաջարկվել է գլխավորել Երևան քաղաքում իշխանական ընտրական շտաբը և ձայներ բերել ՀՀԿ-ի համար: Մինչդեռ վերջինս իր ոչ պոպուլյար քայլերը շարունակելով դա չէր կարող անել: Միաժամանակ նա իր տեսակով քաղաքական գործիչը չէր և իրեն համարում էր մենեջեր: Եւ այսօր` նոյեմբերի 1-ին, ՀՀԿ-ն որոշեց այդ ծանր պարտականությունը դնել Տարոն Մարգարյանի վրա: Իսկ երկու Կարապետյանները չափազանց նուրբ քաղաքական տեխնոլոգիայով դուրս հայտնվեցին ՀՀ քաղաքական դաշտից` հայտարարելով, թե մնում են թիմի անդամ: Եթե նրանք իրենց շարունակեն համարել այդ թիմի հանդեպ պարտավորված և Սերժ Սարգսյանի համար ապահովեն ռուսական դաբրոներ` շատ լավ: Չեն համարի ու պարզապես օգտակար կլինեն Հայաստանին` լավ: Երկու տարբերակն էլ հավասարապես ձեռնտու են Սերժ և Տիգրան Սարգսյաններին: Կարևորը, նրանք այլեւս թիմի անկայունության աղբյուրներ չեն, իրենց հակավարչապետական տրամադրություններով այլեւս չեն սպառնում նաև Սերժ Սարգսյանի ապագա պլաններին….
Առավել քան անակնկալ էր նոյեմբերի 1-ին ԱԺ Նախագահի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարական տալու հաստատված լուրը: Ինչպես ՀՀԿ-ն ինքն է պաշտոնապես մեկնաբանում, դա պայմանավորված է նրա կողմից նախընտրական շտաբը ղեկավարելու նոր պարտականություններին անցնելով /ինչպիսի զավեշտ. ընտրությունները դեռ չեն սկսվել, բայց շտաբը գործելու է/: Այս կոմբինացիան ամենատպավորիչն է: Իշխանության, ես կասեի` կոլաիցիայի նախընտրական շտաբի պետ է նշանակվում Հովիկ Աբրահամյանը, այդ կերպ իսպառ սպանելով վարչապետ դառնալու նրա հավակնությունը մինչև առնվազն խորհրդարանական ընտրություններ: Այժմ նա պետք է Սերժ սարգսյանին իր հավատարմությունն ու նվիրվածությունը ապացուցի ևս մեկ ընտրությամբ /խորհրդարանական/ և դեռ անհայտ է, կկարողանա արդյոք արժանանալ վարչապետ դառնալու դաբրոյին դրանից հետո: Ավելին, նա վերահսկելու է ողջ ընտրական գործընթացը եւ ՀՀԿ-ին անհանգստացրած ԲՀԿ շարժերը: Եթե ԲՀԿ-ն անհնազանդություն ցուցաբերի և լիարժեք մրցակցային վարք դրսևորի ընտրությունների ժամանակ, ապա իր իսկ խնամու դեմ դուրս գալու պարտավորությունը ընկնում է Հովիկ Աբրահամյանի ուսերին: Հիրավի, Կովկասյան գերուհու ասույթի նման`«ով մեզ խանգարում էր, նա էլ կօգնի»: ԲՀԿ-ի հակակշռը կարծես թե արդեն գտնված է: Ստանձնելով նման բարդ պարտականություն իշխանական նախընտրական շտաբում, նա այլևս չի կարոսղ ազատ լինել նաև Ռոբերտ Քոչարյանի համար… Մի խոսքով` պատանդի կարգավիճակ:
Մյուս անսպասելի պաշտոնանկությունը Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ազատումն է: Վերջինս նույնպես կարողացել էր բավականին ամուր հարաբերություններ ստեղծել խորհրդարանի այլևս նախկին խոսնակի հետ: Իբրև ուժային կառույցի ղեկավար, նա ևս կարող էր իր բարիդրացիների հետ միասին վճռորոշ իրավիճակներում մեծացնել թիմի ներսում աճող հակավարչապետական անկայունության ռիսկը: Իսկ վերջին շրջանի բողոքի ակցիաների հանդեպ նրա ցուցաբերած պատահական թե ոչ պատահական անհամաչափ արձագանքը /ինչպես կառավարության նախորդ նիստի ժամանակ, երբ ոստիկանական ուժերով շրջափակել էր Հանրապետության Հրապարակի կեսը/, կարող էր վարչապետի կողմից ընկալվել թե սաբոտաժ ու լարվածությունը մեծացնող քայլ, թե նաև Սերժ Սարգսյանի մոտ հարուցել հետևյալ հարցադրումը, եթե մի քանի բողոքող խմբերին նա այս կերպ է արձագանքում, ապա ի՞նչ է անելու ավելի պատասխանատու` հետընտրական գործընթացների պահին: Պատահական չէ, որ նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին համակարգի աշխատողներին ներկայացնելու ժամանակ Սերժ Սարգսյանը խոսեց նոր ժամանակների համար պահանջվող նրա տեսակի հրամայականի մասին և ասաց, որ բնակչությունն /բնականաբար, առաջին հերթին կառավարությունը/ իրեն հիմա ավելի պաշտպանված է զգալու…. Իսկ Վլադիմիր Գասպարյանն էլ խոստացավ լուծել բոլոր առաջադրանքները,,,,,
Ահա և Սերժ և Տիգրան Սարգսյանների հաղթանակած պարտիան: Տիգրան Սարգսյանի համար երբեմնի մրցակիցներ, իսկ Սերժ Սարգսյանի համար` Ռ.Քոչարյանի պոտենցիալ զինակիցները կամ քաղաքական դաշտից դուրս են, կամ պատանդի կարգավիճակում: Առջևում միգուցե՞ նաև փոխվարչապետի ու այլոց հրաժարականներն են: Բայց դրանք մանրունք են այս արվածի հանդեպ և ընադմենը ամրապնդելու են թիմն ու վարչական լծակների համակարգումը:
Իսկ թե այս փոխատեղումների արդյունքում արդյո՞ք թիմի ներսում անկայունության ռեսուրսը նվազե՞լ է, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը: Ակնհայտորեն, սա ևս իրավիճակային լուծում է, ինչպես և տարբեր հնարքներով փետրվարի 17-ի կոալիցիոն հուշագրի ստորագրումը: Իսկ իրավիճակները գնալով ավելի արագ են փոխվում: Հետեւաբար, դեռ ամեն ինչ չէ, որ կանխորոշված է Սերժ Սարգսյանի համար ու կողմից:
Վերջում արժե փարատել բոլոր այն մարդկանց շփոթը, ովքեր այս ամենը համարում են արտահերթ ընտրության նշան: Արտահերթ ընտրության գնացողը նման ռիսկային տեղափոխություններ չի անում իր թիմում, հատկապես երբ փոխատեղվածները միառժամանակ, գիտակցելով սեփական պարտությունը, դեռ ատամներ կսեղմեն: Այսպես վարվում են հերթական ընտրությունների գնալիս, երբ ժամանակ է պետք, որպեսզի թիմը համակերպվի կատարված փոփոխություններին, իսկ նորանշանակ պաշտոնյաններն էլ հասցնեն լիարժեք վերահսկեն ամեն ինչ: Քանզի նրանց սպասելու է Սերժ Սարգսյանի ամենակարևոր հանձնարարությունը` «Ի գործ. հանուն իշխանության վերարտադրության»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան

No comments:
Post a Comment