Wednesday, November 23, 2011

Չեմ զարմանա, եթե Էրդողանը Հայոց ցեղասպանության հարցը բերի օրակարգ. թուրք ընդդիմադիր կուսակցապետ

News.am. 22-11-2011- Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ իրենց կուսակցության պատմության հետ առերեսվելու կոչի հետ կապված։
Թուրքական Haberx-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր կուսակցապետն Էրդողանին ուղղված իր քննադատության մեջ հայտարարել է, թե Թուրքիայի վարչապետի եւ Հայկական սփյուռքի մտածելակերպի աշխարագրությունը նույնն է։
«Եթե մոտ ապագայում Թուրքիայի վարչապետը Հայոց ցեղասպանության հարցը դնի թուրք ժողովրդի օրակարգում, բոլորովին չեմ զարմանա»,-ասել է Քեմալ Քըլըչդարօղլուն։
Նշենք, որ Թուրքիայի վարչապետը կոչ էր արել CHP-ին՝ առերեսվել իրենց պատմության հետ, քանի որ 1937-1938 թվականներին Դերսիմի կոտորածները տեղի են ունեցել, երբ իշխանության գլուխ է եղել «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը։
Հիշեցնենք, որ Դերսիմի ապսամբությունը թուրքական իշխանությունները արյան մեջ են խեղդել՝ վերացնելով հազարավոր գյուղեր։ Տարբեր աղբյուրների հաղորդմամբ՝ Դերսիմի կոտորածներին զոհ է գնացել մինչեւ 100 հազար հոգի։
1915-ի Հայոց ցեղասպանությունից փրկված, եւ Դերսիմի տարբեր գյուղերում պատսպարված հազարավոր հայերը 1938-ին կրկնակի ցեղասպանության ենթարկվեցին։

No comments: