Wednesday, November 23, 2011

Հայկական դիվանագիտությունն է մեղավոր, որ աշխարհը չի դատապարտում ադրբեջանական ագրեսիան. քաղաքագետ

Tert.am. 22-11-2011- Ադրբեջանցի դիպուկահարների գործողությանը միջազգային հանրության գնահատականների բացակայությունը հայկական դիվանագիտության բացթողումն է։ Նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը։
«Նման արձագանքներ միգուցե դեռ կլինեն: Բայց, որ անընդհատ չեն դատապարտում նման գործողությունները, կարելի է գրել մեր քարոզչական և դիվանագիտական աշխատանքի բացթողմանը, որովհետև անընդհատ մոնիտորինգներ են իրականացնում, և միջազգային հանրությունը ներկա է սահմանին, տեսնում է, թե ինչ է տեղի ունենում։ Սակայն կարծես թե տուրք տալով քաղաքական հանդուրժողոկանությանը ասեմ, թե քաղաքավարությանը, այնուամենայնիվ չեն պահանջում, որպեսզի ամեն մի միջադեպ ստանա արժանի պատասխան` և միջազգային հանրության, և, այդ թվում, մեր կողմից»,- նշեց նա։
Քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ այս հարցը վաղ թե ուշ կլուծվի. «Եթե քաղաքական գործիչները լռում են, ապա մամուլը և հանրությունը անընդհատ բարձրաձայնում են»,- նշեց նա:

No comments: