Tuesday, November 22, 2011

Հույս չունենան, որ Ջավախքը կդառնա Նախիջևան. «Սարդարապատը» քննարկեց Չախալյանի հարցը

Tert.am. 21-11-2011- «Քանի դեռ Վահագն Չախալյանը բանտում է, մենք չպետք է հանգիստ մնաք: Վրացիներին և նրանց տեղական գործընկերներին չի հաջողվի լռեցնել ջավախահայերի ձայնը և Վահագն Չախալյանի լուռ ձայնը»,- հայտարարեց «Սարդարապատ» շարժման անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի ազատազրկման թեմայով այսօր անցկացված քննարկմանը։
Գրող Լևոն Խեչոյանը հիշեցրեց, որ Վահագն Չախալյանը Հայաստանի գրողների միության ադամ է, հետևաբար, նա գրողներին կոչ արեց Վահագն Չախալյանի ազատ արձակելու նպատակով նախաձեռնել ստորագրահավաք և այն ուղկարկել միջազգային ատյաններին: Լևոն Խեչոյանը դիմեց ՀՀ նախագահին՝ առաջարկելով առաջիկայում Վրաստան կատարելիք այցի ժամանակ Վահագն Չախալյանի ազատ արձաման խնդիրը քննարկել իր գործընկերոջ հետ:
Հավաքին ներկա երիտասարները որոշեցին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծել Վահագն Չախալյանի անվամբ էջ, որը թույլ կտա շատերին ճանաչել ջավախահայ երիտասարդին:
«Ջավախքի հարցը ներկա պայմաններում ունի երկու տարբերակ՝ կամ Վրաստանի և Հայաստանի իշխանությունները պիտի գիտակցեն, որ Ջավախքի հայությունը ունի այդ տարածքում ազատ ապրելու իրավունք, կամ, եթե սա չեղավ, Ջավախքին սպասում է Արցախի տարբերակը՝ լավ ավարտով: Թող հույս չունենան, որ Ջավախքը կարժանանա Նախիջևանի տարբերակին»,- հայտարարեց «Սարդարապատ» շարժման ակտիվիստ Ալեք Ենիգոմշյանը:
Շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանն իր հերթին կարևորեց երիտասարդների ակտիվությունը Չախալյանի ազատ արձակմանն ուղղված պայքարում։

No comments: