Tuesday, November 22, 2011

Թե Հայազնը, թե Վազգեն Սիսլյանը երբևէ իրենց գործունեությամբ չեն վնասել որևէ ազգային շահի. Հարցազրույց

«Հրապարակ» օրաթերթում տպագրված Տեռորիստների՞, թե՞ հայրենասեր երիտասարդների միավորում վերնագրով հոդվածը իրական վրդովվմունք է առաջացրել, եւ տարբեր կայքեր եւ անհատներ անդրադարձել են այս հրապարակմանը: Փորձելով աելի հստակ գաղափար կազմել այս հարցի շուրջ մենք զրուցել ենք Հայազն Միության Կենտրոնական Մարմնի անդամ Դավիթ Խոսրովյանի հետ:

- Դավիթ ի՞նչ ես կարծում Հրապարակ օրաթերթի հոդվածը միտված էր «Հայազնին» փնովելու, թե ավելի շատ հոդվածում նշված անձանց
- Իմ կարծիքով սա ուղղակի պատվեր էր. Մարդիկ գումար են ստացել,ու կեղտոտ քարոզչություն են անում.թե Հայազնը,թե Վազգեն Սիսլյանը կամ մյուս նշված անձինք երբևէ իրենց գործունեությամբ չեն վնասել որևէ ազգային շահի.Այսինքն կապ չունի,թե ում դեմ էր արված,փաստը նրանում է,որ մարդիկ մեզ զրպարտել են...

- Այսինքն նամակի հեղինակներ չկա՞ն.
- Իմ կարծիքով չկան և դա շարքային պատվեր է: Լավ եկեք մի պահ ենթադրենք,թե կան և ի՞նչ է ստացվում Ինչ զառանցանք այդ նամակում գրված է եղել,նույնությամբ պիտի հրապարակվե՞ր: և այնտեղ հայհոյանք գրված լիներ մեր մասին,ապա հոդվածի հեղինակը նույն լկտիությամբ կտեղադրեր...

-Ի՞նչ եք պատրաստվում անել ընդդեմ հոդվածի: Կփորձե՞ք Դատարանով վերականգնել Ձեր բարի անունը:

-Գիտեք մեր ժամանակը թանկ է և մենք այն չենք վատնի նման «պրոֆեսսիոնալ» լրագրողով զբաղվելու վրա և վերջիվերջո մենք շատ բնական ենք համարում սա, դեռ շատ կլինեն նման վայրահաչոցներ, բայց իհակե, եթե նրանք և ուրիշները նման կերպ շարունակեն գործել,այսինքն՝ զրպարտել մեզ, հավաստիացնում եմ նրանք հետագայում չեն խուսափի օրենքից...
Աղբյուր՝ neonews.am. 11-22-2011 -

No comments: