Tuesday, November 22, 2011

Իրանական բանկերը զայրացրել են Մեծ Բրիտանիային

HayNews.am. 21-11-2011- Բրիտանական կառավարությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, թե իրանական ֆինանսական կառույցների հետ համագործակցության պարագայում նոր սահմանափակումներ են կիրառվելու: Հաղորդում է BBC News-ը:
Համաձայն ԶԼՄ-ների տարածած տեղեկությունների` արգելվում են ֆինանսական գործարքները Իրանի Իսլամական Հանրապետության բոլոր ֆինանսական կառույցների, այդ թվում` Իրանի կենտրոնական բանկի հետ:
«Լոնդոնն ունի ապացույցներ, որ իրանական բանկերը ներդրումներ են կատարում Թեհրանի միջուկային ծրագրում և կիրառվող սահմանափակումներն այլևս թույլ չեն տա իրանական բանկերին այդ ծրագրերին մասնակից դարձնել նաև օտարերկրա կապիտալը», – հայտարարել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը:

No comments: