7or.am. 2-11-2011- «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը երեկ է վերադարձել Ստամբուլից, որտեղ Թուրքիայի ԱԳՆ–ն համաժողով էր կազմակերպել հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների վերաբերյալ։ Համաժողովին, բացի թուրք փորձագետներից, որոնք ներկայացնում էին միայն իշխանության տեսակետը, մասնակցում էին նաև Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և միջազգային որոշ կազմակերպությունների ներակայցուցիչներ։
Բանախոսի խոսքերով՝ համաժողովում հայկական պատվիրակության կողմից բազմիցս շեշտվել է, որ անհեռանկարային է հայ–թուրքական հարաբերություները կապել Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ։ Համաժողովի սկզբում, ըստ Ս. Մինասյանի, թուրք փորձագետները բավական արհեստական կերպով փորձել են փոխկապակցված մոտեցում ցուցաբերել այդ երկու խնդիրներին։
«Հայաստանյան ներկայացուցիչները բավականին հիսաթափված էին այդ համաժողովից և մասնավորապես թուրք ոչ պրոֆեսիոնալ փորձագիտների տեսակետներից, որոնք ասում էին, թե Թուրքիան կգնա հարաբերությունների բարելավման, եթե Հայաստանը ճանաչի Ղարսի պայմանագիրը, Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, հրաժարվի ցեղասպանությունից»,–ասել է բանախոսը։

No comments:
Post a Comment