Tert.am. 2-11-2011- Անցած շաբաթ Իսրայել է այցելել հայաստանցի բարձրաստիճան պաշտոնյան։ Այս մասին տեղեկացնում է IzRus կայքը՝ նշելով, որ Հայստանի բարձրաստիճան ներկայացուցչի անունն ու պաշտոնն առայժմ հրապարակման ենթակա չեն։
«Անցած շաբաթ Իսրայել է այցելել Հայաստանի պետական կառույցներից մեկի ղեկավարը։ Բարձրաստաիճան պաշտոնյայի գլխավորած պատվիրակությունը, որը կազմված էր 3 անձից, Իսրայելում անցկացրել է մի քանի օր։ Հյուրերն ուսումնասիրել են Իսրայելի կենտրոնում և հյուսիսում գտնվող մի քանի պրոֆիլային օբյեկտներ, հանդիպել են Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների հետ»,– գրում է IzRus–ը՝ նշելով, որ հայաստանցի բարձրաստիճան պաշտոնյայի էրուդիցիան և Իսրայելի պատմության և ներքին քաղաքականության վերաբերյալ իրազեկվածությունն ուղղակի զարմացրել են իսրայելական կողմին։
IzRus–ի հետ զրույցում անանուն դիվանագիտական աղբյուրը տեղեկացրել է, որ հայ էմիսարի այցն Իսրայել նախաձեռնել է Հայաստանում Իսրայելի դեսպան Շմուել Մերոմը, որն ուղեկցել է հայկական պատվիրակությանն այցի ընթացքում։
Աղբյուրը տեղեկացրել է նաև, որ այցի ընթացքում հյուրերը հանդիպումներ չեն ունեցել Իսրայելի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հետ։
«Տվյալ այցը կրում էր ճանաչողական բնույթ։ Որևէ կոնկրետ գործարքներ կամ նախագծեր չեն քննարկվել»,– ասել է աղբյուրը։
Հիշեցնենք, որ IzRus–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Երևանն իր բարձրաստիճան պաշտոնյային ուղարկում է Թել Ավիվ՝ Իսրայելի հետ ռազմավարական համագործակցության ուղիները քննարկելու համար։

No comments:
Post a Comment