Saturday, November 5, 2011

Դավութօղլուն հստակ գործողություններ է պահանջել Բարզանիից

Panorama.am. 4-11-2011- Թուրքիայում կայացել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մեսուդ Բարզանիի և Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հանդիպումը:
Ըստ թուրքական «InternetHaber» լրատվական գործակալության` հանդիպումից հետո Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի իրավունքն ու պարտականությունն է բոլորից պահանջելու «Քուրդիստանի բանվորական կուսակցության» դեմ հստակ դիրքորոշում, կեցվածք որդեգրել` ավելացնելով, որ «թուրք-քրդական եղբայրությունը վնասող ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում Հյուսիսային Իրաքի քրդական վարչակազմից Թուրքիան սպասում է հստակ դիրքորոշում ու գործնական աջակցություն»:
Նա ասել է նաև, որ ՔԲԿ-ի գործողությունները վնասում են ոչ միայն Թուրքիային, Թուրքիայի քրդերին ու թուրքերին, այլ նաև Հյուսիսային Իրաքի քրդերին: Բարզանին էլ իր հերթին նշել է, որ Թուրքիայի ու Իրաքյան Քուրդիստանի վարչակազմի անվտանգությունը փոխկապակցված է և իրենց համար կարևորություն են ներկայացնում Թուրքիայի հետ հարաբերությունները:

No comments: