Saturday, November 5, 2011

Իսրայելը կասեցրեց Թուրքիայից Գազա ուղևորվող հերթական «Ազատության տորմիղի» ընթացքը

Tert.am. 4-11-2011- Իսրայելի ռազմածովային ուժերը կանգնեցրել են Թուրքիայից Գազա ուղևորվող հերթական «Ազատության տորմիղը»։
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, նավերում գտնվող ակտիվիստները Twitter սոցիալական ցանցի միջոցով հաղորդագրություն են տարածել այն մասին, որ իրենց են մոտեցել իսրայելական ռազմանավերը։ Այդ հաղորդագրությունից հետո նավերի հետ կապը խզվել է։
Իսրայելական բանակը հաստատել է, որ իր ռազմանավերը մոտեցել են Գազա ուղևորվող նավերին և զգուշացրել ետ վերադառնալ կամ խարիսխ նետել Եգիպտոսի նավահանգիստներից մեկում։
Հիշեցնենք, որ կանադական և իռլանադական 2 նավեր, որոնցում գտնվում են աշխարհի տարբեր երկրների 27 ներկայացուցիչներ, օրեր առաջ Թուրքիայից ուղղություն էին վերցրել դեպի Գազայի հատված։

No comments: