Saturday, November 5, 2011

Իրանի նախագահ. «Մեր համբերությունն անսահման չէ»

Panorama.am. 4-11-2011- Իրանի իսլամական հանրապետության նախագահ Մ. Ահմադինեժադը հայտարարել է, որ երկրի կառավարությունն առայսօր հանդուրժել է իրեն ուղղված բոլոր անհիմն մեղադրանքները՝ հիշեցնելով իր քաղաքական հակառակորդներին, որ համբերությունն էլ սահման ունի, և եթե պարզվի, որ վտանգված են Իսլամական հեղափոխության նպատակները, ապա կառավարության լռությունն անմիջապես կխախտվի: Այդ մասին հաղորդում է «ILNA» իրանական գործակալությունը:
Մ. Ահմադինեժադը նշել է, որ Իրանի կառավարությունը չի շեղվել Իսլամական հեղափոխության ակունքներից, և ինչ էլ որ պատահի, նա հավատարիմ է մնալու այդ լուսավոր ուղուն:
Խոսելով Իրանի բանկային համակարգում 3 տրիլիոն թումանի (շուրջ 3 մլրդ դոլար) չարաշահումների մասին՝ Իրանի նախագահը նշել է. «Նրանք, ովքեր ամենատգեղ ձևակերպումներով մեղադրում են կառավարությանը, չեն կարողացել և չեն կարողանալու արդարադատության առաջ ապացուցել կառավարության՝ նույնիսկ նվազագույն առնչությունն այդ չարաշահումներին»:

No comments: