Tuesday, November 22, 2011

Իրանը հակաօդային պաշտպանության նոր համակարգ է փորձարկել

Tert.am. 21-11-2011- Իրանը զենիթահրթիռային շարժական նոր համակարգ է փորձարկել։ Ինչպես հաղորդում է ռուսական Kp.ru կայքը, փորձարկումը կատարվել է Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի զորավարժությունների ժամանակ՝ «Խաթամ ալ անբիա» ռազմաբազայում։ Նոր սպառազինության հիմնական առանձնահատկությունը փոքր չափսերն են։
Փորձարկման ժամանակ զինվորականները հնավորություն են ունեցել համոզվել, որ համակարգը հաջողությամբ կարող է չեզոքացնել հակառակորդի անօդաչու թռչող սարքերը։
Վերջին շրջանում Իրանն ակտիվորեն զբաղվում է նոր տեսակի սպառազինությունների ստեղծմամբ և Հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների պաշտպանական համակարգերի հնացած նմուշների արդիականացմամբ։
Սեպտեմբերի վերջին Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Հակաօդային պաշտպանության ուժերը զինել է սեփական արտադարության «Մերսադ» անունը կրող համակարգերով. միջին հեռավորության հրթիռներով «Մերսադ» համակարգն ի վիճակի է հակառակորդի ինքնաթիռը հետևել և ոչնչացնել 70–150 կմ հեռավորության վրա։

No comments: