Thursday, November 3, 2011

Ղարաբաղյան հակամարտության լուոծումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով. եվրախորհրդարանական

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ տարբերակը խաղաղ ճանապարհն է, առանց որևէ ուժի կամ զենքի կիրառման, հայտարարեց եվրոպական կողմից Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը (Milan Cabrnoch):
Նոյեմբերի 2-3-ը Երևանում անցել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 12-րդ նիստը:
«Նիստի մասնակիցները համաձայնության են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի դրույթներին լիարժեքորեն աջակցելու շուրջ»,- հինգշաբթի մամուլի ասուլիսից հետո ասաց Ցաբրնոխը:
Ցաբրնոխը նաև նշեց, որ մասնակիցները համակարծիք են եղել, որ Ղարաբաղի ներկա ստատուս-քվոն անընդունելի է: «Բոլորը կցանկանային առաջխաղացում տեսնել խաղաղ կարգավորման խնդրի ճանապարհին»,- ասաց նա:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

No comments: