Tuesday, November 22, 2011

«Առավոտ». Ճգնավորյանին հրահրե՞լ են հրաժարական տալ

Թերթը գրում է, ոչ Գլենդելի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Լորիս Ճգնավորյանը վերջերս հրաժարական է տվել ու վերադարձել ծննդավայր՝ Իրան: «Ասում են, որ մաեստրոն մտադիր է 2012-ից ստեղծագործական կյանքը դարձյալ հայրենիքի հետ կապել, այս անգամ` ցմահ: Ի դեպ, Գլենդելի ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավարի պաշտոնն այլեւս ստանձնելու է Կոնստանտին Օրբելյան կրտսերը:
Ըստ «Առավոտի» տեղեկությունների` Ճգնավորյանի հրաժարականը հրահրված էր ամերիկաբնակ կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի զարմիկի` 1991 թվականից Մոսկվայի Կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժեր Կոնստանդին Օրբյելյան կրտեսերի «գործոնով»:
Հիշեցնենք, որ երբ 1989թ. Լ. Ճգնավորյանը ստանձնեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, արտաքսեց «Արամ Խաչատրյան» համերգասրահի հարկի տակ հավաքված կոլեկտիվներին, այդ թվում՝ նաեւ Կոնստանտին Օրբելյան ավագի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախումբը: Չար լեզուներն ասում են, որ կրտսեր Օրբելյանը որոշակի ներդրում ունի Լ. Ճգնավորյանի հրաժարականի «մասով»՝ այդկերպ նա լուծել է հորեղբոր վրեժը:

No comments: