«Լրագիր» 2-11-2011- Իրանի էներգետիկայի փոխնախարար Մոհամեդ Բեհզադը հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է միանալ Ռուսաստանի միացյալ էներգահամակարգին Ադրբեջանի միջոցով: Նրա խոսքով, հարցի շուրջ արդեն բանակցություններ են տեղի ունեցել Բաքվում:
Հայտնի է, որ Թեհրանը ցանկանում է սինխրոնացնել սեփական էներգահամակարգը Ադրբեջանի և Ռուսաստանի համակարգերի հետ մոտ 700 մեգավատ հզորությամբ: Դա հետագայում հնարավորություն է տալու Իրանին ավելի հեշտ ինտեգրվել եվրոպական էներգահամակարգին:
Ներկայում էներգահամակարգերի սինխրոնացման գործընթաց կատարվում է Լիբանանի հետ: Բացի այդ, Իրանը էներգիայի փոխանակում ունի Հայաստանի, Թուրքիայի, Պակիստանի և Իրաքի հետ:

No comments:
Post a Comment