Tert.am. 3-11-2011- ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել Իրանի դեմ ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառելուն։
Ինչպես տեղեկացնում են արևմտյան լրատվամիջոցները, նոր պատժամիջոցները կիրառվելու են հիմնականում Իրանի Կենտրոնական բանկի դեմ։ Սա Միացյալ Նահանգների պատասխանն է Իրանի իշխանություններին՝ ԱՄՆ–ում Սաուդյան Արաբիայի դեսպան Ադել ալ–Ջուբերի դեմ մահափորձ ծրագրելու համար։
Նշվում է, որ նոր պատժամիջոցները փակելու են բոլոր այն ֆինանսական ինստիտուտների մուտքը ամերիկյան տնտեսություն, որոնք գործնական հարաբերություններ ունեն Իրանի Կենտրոնական բանկի հետ։
«Կարծում եմ, որ Իրանի Կենտրոնական բանկը ոչ միայն աջակցում է ահաբեկչությանը, այլև ֆինանսավորում է միջուկային ծրագիրը և աջակցում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին»,– ասել է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը հայտարարել էր, թե Վաշինգտոնը Նյու Յորքում ձերբակալված 2 իրանցիների մեղադրում է ԱՄՆ–ում Սաուդյան Արաբիայի դեսպանի դեմ մահափարձ ծրագրելու մեջ։ Դատախազի խոսքով՝ իրանցիները ցանկանում էին սպանել Սաուդյան Արաբիայի դեսպան Ադել ալ–Ջուբերին։ Այդ նպատակով իրանցիները ծրագրում էին պայթեցնել այն ռեստորանը, որտեղ հաճախ ճաշում էր դեսպանը։
ԱՄՆ գլխավոր դատախազի այդ հայտարարությունից հետո ՄԱԿ–ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մոհամադ Խազաին նամակով դիմել էր ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին ու ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդին, որում հերքել էր Վաշինգտոնի կողմից ներկայացված մեղադարանքներն ու ԱՄՆ–ին մեղադրել պատերազմ հրահրելու մեջ։
Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստվում է ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ։

No comments:
Post a Comment