Sunday, December 4, 2011

«Մանկական Եվրատեսիլ-2011» մրցույթում հաղթեց Վրաստանը

Panorama.am. 4-12-2011- «Մանկական Եվրատեսիլ-2011» մրցույթում հաղթեց Վրաստանը ներկայացնող Candy խումբը՝ հավաքելով 108 միավոր: Հայաստանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:
Երկրորդ հորիզոնականում է Նիդեռլանդները, այնուհետև՝ Բելառուս, Ռուսաստան:
Քվեարկության սկզբում Ավստրալիան բոլոր 13 երկրների մասնակիցներին նվիրեց խորհրդանշական 12 միավոր:
Հայաստանին Ռուսաստանը տվեց 8 միավոր, Լատվիան՝ 1, Մոլդովան՝ 7, Բուլղարիան՝ 5, Ուկրաինան՝ 10, Մակեդոնիան՝ 7, Նիդեռլանդները՝ 5, Բելառուսը՝ 5, Շվեդիա՝ 8, Վրաստանը՝ 10, Բելգիաը՝ 7: Հայաստանին միավոր չի տվել միայն Լիտվան: Հայաստանը 8 միավորը տվեց Բելառուսին, 10՝ Ռուսաստանին, 12՝ Վրաստանին:
Ի դեպ, նշենք, որ վրացական խմբում կար նաև հայ ներկայացուցիչ:
Հիշեցնենք, որ սա Վրաստանի երկրորդ հաղթանակն էր. «Մանկական Եվրատեսիլ-2008»-ում «Բզիկեբի» խումբը «Բզզ…» երգով զբաղեցրել էր կրկին առաջին հորիզոնականը: Նշենք նաև, որ այդ խումը իր ներկայությամբ ոգևորում էր երևանյան եվրատեսիլի մասնակիցներին:

No comments: