Tuesday, December 6, 2011

Իրանը ամերիկյան անօդաչու սարք է ոչնչացրել

«Լրագիր» 5-12-2011- Իրանական զինվորականները ամերիկյան անօդաչու թռչող սարք են խփել, որը խատել էր երկրի արեւելյան սահմանը, գրում է BBC-ն` հղում անելով իրանական ռազմական աղբյուրներին: Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ անօդաչու սարքը RQ170 տիպի է: Այն լավ պահպանվել է եւ այժմ զինվորականների մոտ է գտնվում: Այս տիպի անօդաչուները դժվար որսալի են համարվում, ունեն հնարավորությունների հարուստ զինանոց եւ օգտագործվում են գաղտնի առաջադրանքներ կատարելու նպատակով: Ռադարի միջոցով այն դժվար է հայտնաբերել:
ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ գործող անվտանգության համագոծակցության միջազգային ուժերում նշել են, որ հնարավոր է դա անցյալ շաբաթ Աֆղանստանում կորած անօդաչու սարքն է:

No comments: