Tuesday, December 6, 2011

Ամերիկյան հոգեորսությունը մտավ մանկապարտեզ

2Top-news. Am. 6-12-2011- Դեկտեմբերի 2-ին «Կենտրոն» հեռուստաընկերության լուրերով ցուցադրվեց մի տեսանյութ, որտեղ ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆֆերնը Երեւանի թիվ 161 մանկապարտեզում օգնություն էր բաժանում, իսկ նրան զուգահեռ՝ «Հիսուսի վերջին օրերի սրբերը» կամ, այլ կերպ ասած, «Մորմոններ» աղանդավորական շարժումը բաժանում էր իրենց կրոնական տեսանյութերն ու գրականությունը։
«Իրավունքը» այս պահին գտնվելով «Կյանքի խոսք» աղանդի հետ դատավարության գործընթացում՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի նման մոտեցմանը չէր կարող չարձագանքել։ Այդ առումով մենք պարզաբանման համար դիմեցինք ԱՄՆ դեսպանատուն։ Այն հարցերին, թե ինչպես ստացվեց, որ ԱՄՆ դեսպանին զուգահեռ, մանկապարտեզում բարեգործական միջոցառմանը իրենց մասնակցությունն ունեին նաեւ աղանդավորական շարժման ներկայացուցիչները, եւ ինչպիսի վերաբերմունք ունի դեսպանատունը նման երեւույթների նկատմամբ, տրվեց հետեւյալ պատասխանը. «ԱՄՆ կառավարությունն աշխատում է, որպեսզի գործընկերություններ ձեւավորվեն կառավարության եւ տարբեր ուղղությունների հարող դավանական կազմակերպությունների միջեւ, որոնք ծառայում են կարիքավոր անհատներին, ընտանիքներին եւ համայնքներին։ Աշխարհիկ եւ կրոնական շահույթ չհետապնդող, համայնքային կազմակերպությունների եւ թաղային համայնքների ներգրավմամբ հնարավոր է դառնում ծառայությունները հասանելի դարձնել այն անձանց, ովքեր ամենաշատն են դրանց կարիքը զգում»։

No comments: