Tuesday, December 6, 2011

Իրանը զորքերը մարտական պատրաստականության է բերել

Tert.am. 6-12-2011- Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վերին մարտական պատրաստականության է բերվել վերջին շրջանում միջազգային հանրության` Իրանի նկատմամբ ճնշումների ակտիվացման արդյունքում:
Ինչպես գրում է The Guardian-ը, արևմտյան հետախուզական ծառայությունների ներկայացուցիչները հավաստել են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն իր հրետանին ու հետևակը ծրագրում է տեղակայել հիմնական պաշտպանական ուղղություններում:
Իրանական ռազմա-օդային ուժերում ձևավորվել են արագ արձագանքման մի քանի ստորաբաժանումներ, որոնք վարժանքներ են անցկացնում: Իրանական իշխանությունները մտավախություն ունեն, որ երկիրը կարող է դառնալ արևմտյան երկրների ծրագրավորված հարձակման թիրախ` Իրանի միջուկային ենթակառուցվածքի կարևոր տարրերի ոչնչացման նպատակով:

No comments: