Tuesday, December 6, 2011

Ռուսաստանի ԱԳ նախարար. Ղարաբաղյան բանակցությունները ինտենսիվորեն շարունակվում են

News.am. 6-12-2011- Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցությունները ինտենսիվորեն շարունակվում են: Այս մասին այսօր` դեկտեմբերի 6-ին, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հանդես գալով Վիլնյուսում ընթացող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում, հաղորդում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը Վիլնյուսից:
Նա կողմերին կոչ է արել օգտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արած առաջարկներից, որոնք մշակվել են ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ կայացած շփումների ժամանակ եւ որոնք աջակցություն են գտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների կողմից` դովիլյան հայտարարությունում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահները այս տարվա մայիսի 26-ին, Դովիլում, G8-ի գագաթաժողովում համատեղ հայտարարություն են ընդունել ԼՂ հարցով:

No comments: