Tuesday, December 6, 2011

Սաֆար Աբիեւը չի մեկնելու Իրան

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը չի այցելելու Իրան: Այդ մասին հայտարարել է Իրանում Ադրբեջանի դեսպանատան ռազմական կցորդ Մեհման Սուլեյմանովը` մեկնաբանելով նախարարի հնարավոր այցի վերաբերյալ տարածված տեղեկութունները, հաղորդում է ադրբեջանական պաշտոնական «Ազեր Թաջ» գործակալությունը:
Հիշեցնենք, որ վերջին օրերս մի շարք լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել, որ Ադրբեջանի ՊՆ ղեկավար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիեւը պատրաստվում է մոտակա ժամանակաշրջանում այց կատարել Իրանի իսլամական հանրապետություն: «Նման տեղեկութուններ են տարածել իրանական լրատվամիջոցները, սակայն դրանք չեն հաստատվել Ադրբեջանի եւ Իրանի համապատասխան պետական մարմինների կողմից: Եթե նման այց նախատեսվի, ապա կլինի պաշտոնական հաղորդագրություն»,-հայտարարել է Իրանում Ադրբեջանի ռազմական կցորդ Մեհման Սուլեյմանովը, հաղորդում է «Ազեր Թաջ»-ը:

No comments: