Tuesday, December 6, 2011

Քլինտոնը քննադատել է ՌԴ ընտրությունները

ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինտոնը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ քննադատության է ենթարկել Ռուսաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները` կոչ անելով հետաքննել կեղծիքները, տեղեկացնում է Ռիա Նովոստին:
«Ընտրությունները անազատ ու անարդար էին: Ռուսաստանցի ընտրողները արժանի են կեղծիքների լիակատար հետաքննությանը: ՌԴ քաղաքացիները, ինչպես եւ մյուս երկրների քաղաքացիները արժանի են, որ իրենց ձայնը լսելի եւ հաշվի առնված լինի: Նրանք արժանի են ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների եւ առաջնորդների, ովքեր հաշվետու են իրենց առաջ», ասել է Քլինտոնը:

No comments: