Tuesday, December 6, 2011

ԱՄՆ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը Ղարաբաղի հարցում

News.am. 6-12-2011- ԱՄՆ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը ղարաբաղյան կարգավորման հարցում: Այս մասին, ինչպես Վիլնյուսից տեղեկացնում է NEWS. am-ի հատուկ թղթակիցը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, դեկտեմբերի 6-ին ելույթ ունենալով Լիտվայի մայրաքաղաքում բացված ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում:
Նա նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կշարունակվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները: ԱՄՆ պետքարտուղարը ԵԱՀԿ ՄԽ-ին աջակցություն է հայտնել` հիշեցնելով, որ Դովիլում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՌԴ-ի նախագահները ընդգծել են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հասնելու կարեւորությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մայիսի 26-ին Դովիլում կայացած G8 գագաթաժողովի շրջանակներում Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահները ղարաբաղյան կարգավորման մասին համատեղ հայտարարություն էին ընդունել:

No comments: