Tuesday, December 6, 2011

«The Trumpet». Իսրայելը նոր դաշնակիցներ է փնտրում

Panorama.am. 5-11-2011- Իսրայելը նոր դաշնակիցներ է փնտրում, քանի որ Իսրայելում իսլամական գործոնը գնալով ուժեղանում է: Այս մասին տեղեկացնում է «The Trumpet» պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ, Իսրայելը փորձում է նոր դաշնակիցներ գտնել 3 խմբերում: Առաջին խումբը հետևյալն է՝ Հունաստան, Կիպրոս, Ռումինիա և Բուլղարիա, քանի որ Թուրքիայի պատմական մրցակիցները կարող են օգնել Իսրայելին:
Երկրորդ խմբի մեջ են մտնում այն երկրները, որոնք պայքարում են իսլամական ահաբեկչության դեմ՝ Քենիա, Ուգանդա, Եթովպիա, Տանզանիա, Նիգերիա և Հարավային Սուդան:
Իսկ երրորդ խմբի մեջ են մտնում, ըստ աղբյուրի, Պարսից ծոցի երկրները: Սակայն աղբյուրը նաև նշում է, որ Իսրայելը կփորձի լավ դաշնակիցների շարքում ներառել նաև Գերմանիային:
«Այն բանից հետ, երբ 1965թ Գերմանիան և Իսրայելը դիվանագիտական կապեր հաստատեցին, Իսրայելի համար Գերմանիան Եվրոպայում դարձավ ամենաուժեղ դաշնակիցը»,- նշել է պարբերականը:

No comments: