Tuesday, December 6, 2011

Մամեդյարովը կհանդիպի Մինսկի խմբի համանախագահների հետ

Tert.am. 5-12-2011- Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը դեկտեմբերի 6–7–ը Վիլնյուսում (Լիտվա) կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական Salamnews գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ–ի մամուլի ծառայության ղեկավարին։
Դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ տարեկան նիստի շրջանակում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հռչակագիր է ընդունվելու։ Նիստի շրջանակում սպասվում է նաև Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։

No comments: