Tuesday, January 17, 2012

Արդար խաղի վարկանիշում Հայաստանն առայժմ 18-րդն է

Tert.am. 17-1-2012- ՈւԵՖԱ-ն կազմել է Fair Play վարկանիշային աղյուսակը, որի երեք հաղթողները Եվրոպայի լիգայի հավելյալ ուղեգրեր կստանան։ Աղյուսակը գլխավորում են Նորվեգիան, Ֆինլանդիան և Հոլանդիան։ Քվեարկության հիմք են հանդիսանում ՈւԵՖԱ-ի պաշտոնական պատվիրակների գնահատականները՝ հաշվի առնելով այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են գեղեցիկ ֆուտբոլի հանդեպ հակումը, մրցակցի և մրցավարի նկատմամբ հարգանքը, հանդիսատեսի և թիմի ներկայացուցիչների պահվածքը, ինպես նաև դեղին ու կարմիր քարտերը։ Հաշվի են առնվելով այն հանդիպումները, որոնք կայացել են կամ պետք է կայանան ՈւԵՖԱ-ի մրցաշարերի շրջանակներում 2011թ. մայիսից մինչ 2012թ. ապրիլի 30 ընկած ժամանակահատվածում։ Հայաստանը 2011թ. մայիսի 1-ից մինչև դեկտեմբերի 3-ը 38 հանդիպումներում 7.948 վարկանիշով զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը։ Առաջին հորիզոնականում է Նորվեգիան (8.367), երկրորդ տեղում հայտնվել է Ֆինլանդիան (8.282), իսկ երրորդը Հոլանդիան է (8.173)։

No comments: