1in.am. 31-1-2012- Ադրբեջանական Vesti.az-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական մեծաթիվ բնակչություն ունեցող Իգդիրում գործող և խիստ հակահայկական ուղղվածության, այսպես կոչված՝ «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» (ASIM-DER) կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը հայտարարել է, թե Թուրքիայի վարչապետ Էրդողանին «թունավորել են» հայերը, ինչի արդյունքում նա հայտնվել է վիրահատական սեղանին.
«Դա տեղի է ունեցել օգոստոսին, երբ Էրդողանը մասնակցել է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կողմից կազմակերպված ճաշկերույթին: Դրան մասնակցել են նաև Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայկական «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցի ղեկավար Պետրոս Շիրինօղլուն:
Այդ միջոցառումից 3 ամիս անց Էրդողանը հայտնվեց վիրահատական սեղանին: Այս իրադարձությունները հաջորդականությունը չի կարող լինել պարզ համընկնում»:
Հիշեցնենք, որ աղիների շրջանում առաջացած խնդիրների պատճառով Էրդողանը Ստամբուլում վիրահատության էր ենթարկվել նախորդ տարվա նոյեմբերի վերջին։
Tuesday, January 31, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment