Panorama.am. 31-1-2012- Ադրբեջանում Փաշաևների իշխանական տոհմն իր ձեռքն է վերցնում իշխանության վերահսկողության տակ գտնվող բոլոր ԶԼՄ-ները: «Ազադլիգ»-ի տեղեկություններով` կառավարությանը մոտ ԶԼՄ-ները ղեկավարելու համար Փաշաևները հատուկ կենտրոն են ստեղծում: Այդ կենտրոնի տնօրեն պետք է նշանակվի «Զերկալո» թերթի խմբագիր Թոֆիգ Աբբասովը, ով «Զերկալո» է տեղափոխվել «Լիդեր» հեռուստաալիքից: Սակայն նրա «Զերկալո»-ում հայտնվելը թերթում դրական չի ընդունվել և «Զերկալո»-ի մի քանի ճանաչված դեմքեր, ի նշան բողոքի, հեռացել են խմբագրությունից:
Փաշաևների թիրախն, առաջին հերթին, Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի հսկողության տակ գտնվող մեդիա կառույցներն են, ինչը կապված է 2013 թ-ին Ադրբեջանում անցկացվելիք նախագահական ընտրությունների հետ:
«Ինչպես երևում է` Փաշաևները զգուշանում են ոչ միայն Քեմալադդին Հեյդարովից: Այդ պատճառով էլ աշխատում են իրենց ձեռքում կենտրոնացնել իշխանության հսկողության տակ գտնվող բոլոր ԶԼՄ-ները», -եզրակացնում է «Ազադլիգը»:
Tuesday, January 31, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment