Sunday, January 15, 2012

Օբաման եւ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

News.am. 14-1-2012- ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ինչպես տեղեկացնում է թուրքական Zaman-ը, երկու ղեկավարների հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է Մերձավոր Արելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձությունները։ Կողմերը խոսել են Իրաքում վերջին զարգացումներից՝ ընդծելով, որ անհրաժեշտ է շարունակել տարածաշրջանում կայուն խաղաղությանը։ Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է նաեւ Սիրիայում տիրող իրավիճակն ու Իրանի միջուկային ծրագրի հետ կապված միջազգային հանրության հետ երկխոսության անհրաժեշտությունը։

No comments: