Tert.am. 12-1-2012- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ կապիտալիստական երկրների ճգնաժամից դուրս գալու միակ տարբերակը սպանությունն է:
«Կապիտալիզմին չի բավականացնում տրամաբանությունը. դրա նպատակը սպանելն և ավերելն է: Միակ բանն այսօր ինչ մնացել է կապիտալիստական համակարգից`սպանությունն է և այդ համակարգն արդեն գրեթե փլուզվել է: Ինչու՞ է ԱՄՆ-ն պատժում իրանական, լատիոնաամերիկյան և Կուբայի ժողովրդին: Արդյոք մենք հարձակվել ենք ինչ-որ մեկի վրա, արդյոք մենք երբևիցե ավելին ենք ցանկացել: Երբե՛ ք»,- ասել է Ահմադինեժադը:
Ահմադինեժադն աշխարհին կոչ է արել նոր աշխարհակարգ ստեղծել, որը հիմնված կլինի արդարության վրա և որտեղ կհարգվի մարդը:
Հավելենք, որ Ահմադինեժադը վերջերս դարձավ Հավանայի համալսարանի քաղաքական գիտություների դոկտոր:
Thursday, January 12, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment