Thursday, January 12, 2012

Պոլսո Հայոց փոխպատրիարքը Սանասարյան շենքը հետ ստանալու համար դատական հայց է ներկայացրել

News.am. 12-1-2012- Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ արք. Արամ Աթեշյանը դատական գործընթաց է սկսել՝ Ստամբուլի հայտնի «Սանասարյան հան» անունը կրող շենքը հիմնադրամների խորհրդից հայկական համայնքին վերադարձնելու համար։ Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ «Սանասարյան հան» կոչվող շենքի վերադարձի համար համար դատական հայց է ներկայացվել Ստամբուլի 13-րդ վարչական դատարան։ Արք. Աթեշյանը նշել է, թե իրենք ցանկանում են, որ կառավարությունը բարի կամք դրսեւորի, ինչպես որ հունական համայնքին վերադարձվեց պատմական որբանոցը, այնպես էլ թող հայերին վերադարձվի Սանասարյան շենքը։

No comments: