Thursday, January 12, 2012

ԱՄՆ-ի պատժամիջոցները Թեհրանի դեմ ուղղված են ժողովրդի մեջ զայրույթի ալիք բարձրացնելուն

1in.am. 11-1-2012- Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների հիմնական նպատակներից մեկը ժողովրդի զայրույթի ալիքի բարձրացումն է՝ ընդդեմ կառավարության: Այս մասին հայտնում է Washington Post թերթը` մեջբերելով ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ներկայացուցիչներին: Նրանք ընդունել են, որ պատժամիջոցները խարխլում են ոչ միայն երկրի կառավարության դիրքերը, այլ նաև հարված են հասցնում ժողովրդին, քանի որ ազդում են երկրի տնտեսության վրա: «Այդ միջոցներն ուղղված են հասարակության մեջ դժգոհության առաջացմանը, որը կարող է ստիպել կառավարւթյանը հրաժարվել ռազմամիջուկային ծրագրից: Բացի այդ, դրանք ժողովրդական զայրույթի ալիք կստեղծեն, այնպես որ կառավարությունը ստիպված կլինի մտածել ծրագրի փոփոխության անհրաժեշտության մասին»,- ասել է զրուցակիցներից մեկը: Սակայն նրա գործընկերներից մեկն էլ կասկած է հայտնել, որ տվյալ դեպքում «ժողովրդի ձայնը» կլսվի կառավարության կողմից: Այս ամենի հետ կապված՝ Washington Post թերթի զրուցակիցներն ընդունել են, որ պատժամիջոցները կարող են նաև հակառակ ազդեցությունն ունենալ` ստիպելով Իրանի կառավարությանը միջուկային զենք ստեղծել: Ինչ վերաբերում է Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Իսրայելի արձագանքին, ապա, ըստ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակիցների, Թել Ավիվի կողմից ուժի կիրառումը բավականին վտանգավոր կարող է լինել, քանի որ «ակնհայտ է, որ Թեհրանը պատասխան քայլ կանի»:

No comments: