Thursday, January 12, 2012

«Արաբական ծովում ամերիկյան երկու ավիակիրների առկայությունը կապված չէ Հորմուզի նեղուցի հնարավոր փակման հետ». Պենտագոն

1in.am. 12-1-2012- ԱՄՆ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Ջորջ Լիթլը և պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ, կապիտան Ջոն Քիրբին հայտարարել են, որ դեպի Արաբական ծով ամերիկյան երկու ավիակրիային հարվածային խմբի ուղարկումը կապված չէ ռազմակավարական կարևոր նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի փակման վերաբերյալ իրանական սպառնալիքների հետ։ Քիրբին ընդգծել է, որ ամերիկյան ավիակրային հարվածային խմբավորումների քանակը մշտապես փոփոխության է ենթարկվում, և տվյալ գոտում երկու ավիակիրների առկայությունը չի վկայում Իրանի դեմ ռազմական օպերացիա ձեռնարկելու Վաշինգտոնի նախապատրաստության մասին։ Ջորջ Լիթլն իր հերթին նշել է, որ իրենք պարզորոշ ձևով հասկացնել են տվել, որ փորձում են մարել Հորմուզի նեղուցի փակման շուրջ բորբոքված կրքերը։ Քիրբին ընդգծել է, որ երկուշաբթի օրը ուղեկցող նավերի հետ Արաբական ծով ժամանած Carl Vinson ավիակիրը փոխարինում է John C. Stennis ավիակրի գլխավորած հարվածային խմբին, որը դեկտեմբերի վերջին լքել է Պարսից ծոցի ջրերը և վերադառնում է Սան Դիեգոյի բազա։ Ակնկալվում է, որ Abraham Lincoln ավիակրի գլխավորած հարվածային խումբը, որը երեքշաբթի օրը դուրս է եկել Թաիլանդից և ներկայումս գտնվում է Հնդկական օվկիանոսում, շուտով կհասնի Carl Vinson-ի մոտ։ Նշվում է, որ վերջին 1.5 տարում ամերիկյան երկու ավիակրային հարվածային խմբեր Պարսից ծոցում միաժամանակ գտնվել են առնվազն երկու անգամ։

No comments: