Sunday, February 26, 2012

Վերջին 10 ամիսներին Իրանից ոչ նավթային ապրանքների արտահանումը կազմել է 39 միլիարդ դոլար

1in.am. 25-2-2012- Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընթացիկ տարվա (2011 թվականի մարտի 20-ից) վերջին 10 ամիսներին Իրանից ոչ նավթային ապրանքների արտահանումը կազմել է 39 միլիարդ դոլար: Այս մասին հայտարարել է Իրանի առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Համիդ Ռեզա Սաֆդելը: Վերջինիս խոսքերով՝ այդ ցուցանիշը 32 տոկոսով ավելի է՝ համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ: Սաֆդելը հավելել է, որ կառավարությունը պլանավորել է մինչև ընթացիկ տարեվերջ ոչ նավթային ապրանքների արտահանումը հասցնել մինչև 45 միլիարդ դոլարի:

No comments: