Mamul.am. 25-2-2012- ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանի խոսքով, ըստ հետազոտությունների, Հայաստանում ծնելիության տարիքային գործակիցները մնացել են նույնը, նկատելի է ծնելիության գործակցի տեղաշարժ` 15-19 տարիքային խմբից դեպի ավելի բարձր` մասնավորապես 25-29 տարիքային խումբ:
2011 թվականի սկզբին նկատվել է կենդանի ծնունդների թվի նվազում 3,1 տոկոսով, նախորդ` 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
Ծնելիության ցուցանիշը բարձր է եղել Երևանում, Արագածոտնի, Արմավիրի ու Կոտայքի մարզերում, իսկ ամենաքիչ ծնունդները գրանցվել են Սյունիքի մարզում:
Նշենք` վերարտադրություն ունենալու համար անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր զույգ վերարտադրի իրեն ու ավելի, այսինքն ունենա երկուսից ավելի երեխա:
Sunday, February 26, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment