HayNews.am. 25-2-2012- Թուրքական մամուլը պնդում է, որ Շվեյցարիայում «թուրքերի պատիվը պաշտպանող» փաստաբան Եթիր Գեչքենը սկսել է սպառնալիքներ և վիրավորանքներ պարունակող նամակներ ստանալ:
Նշենք, որ Գեչքենը դատական հայց էր ներկայացրել ազգայնական հայացքներով Շվեյցարիայի ժողովրդական կուսակցության (SVP) դեմ, որի պաշտոնական կայքում հայտնվել էր «խոզ թուրքեր» արտահայտությունը:
Թուրք փաստաբանը դա վիրավորանք էր համարել և դիմել էր դատարան` պահանջելով կուսակցության ղեկավարներին քրեական պատասխանատվության ենթարկել:
Այս քայլից հետո, ըստ թուրքական լրատվամիջոցների, թուրք փաստաբանը սկսել է ստանալ նամակներ, որում հնչում են «վիրավորական խոսքեր»:
«Կորեք Շվեյցարիայից» և նման այլ ատրահայտությունների կողքին շվեյցարացիները թուրք փաստաբանին հաղորդագրություններ են ուղարկում, որոնց մեջ նշված է. «Քրդերի հետ վատ եք վարվում, 1,5 միլիոն հայի սպանել եք, այ դա դատապարեք: Բավական է: Եվ դեռ դուք եք մեզ մեղադրում այլատյացության մե՞ջ»:
Saturday, February 25, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment