Tert.am. 1-2-2012- Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցին ներկայացվելիք նոր ցուցադրության ժամանակ կգործեն եռաչափ (3D) սենյակներ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նոր ցուցադրությունն իրականացվելու է թանգարանային նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ:
Դեմոյանի փոխանցմամբ՝ ներկայում թանգարան-ինստիտուտը ակտիվ նախապատրաստվում է 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ներկայացվելիք նոր ցուցադրությանը: Այն հիմնված է լինելու ինստիտուտի մշակած նոր հայեցակարգի վրա և նոր զգայական, հուզական ընկալումներ, զգացողություններ ու պատկերացումներ է առաջացնելու թե՛ հայերի և թե՛ օտարների մոտ:
«Բոլորը կտեսնեն, թե ինչպես կարելի է մանրամասն և հասանելի ներկայացնել պատմությունը՝ առանց ավելորդ լալկանության և հուզականության»,- ասաց թանգարան-ինստիտուտի տնօրենը:
Դեմոյանը տեղեկացրեց նաև, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի նոր ցուցադրության վրա ինստիտուտն աշխատել է նախորդ հինգ տարիներին:
«Պատմագիտական ու փաստագրական նյութը, գիտելիքը, որը կուտակել ենք նախորդ երեք տարիներին, դրա մասին չենք խոսում»,- Հայկ Դեմոյանը որևէ աննշան մանրամասն չի հաղորդում՝ նշելով, որ որևէ ցուցադրությունից առաջ աշխարհի որևէ թանգարանից արտահոսք չի լինում:
Wednesday, February 1, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment